211652_close_icon
views-count1606 դիտում article-date 14:12 29-01-2014

Օբաման խոստացել է վետո դնել Իրանի դեմ սահմանվող ցանկացած պատժամիջոցի վրա

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման նախօրեին երկրի օրենսդիր մարմնին նախազգուշացրել է, որ Իրանի դեմ ցանկացած նոր պատժամիջոցի վրա ինքն արգելք է դնելու: Այս հայտարարությունը ԱՄՆ-ի նախագահն արել է երկրի իրավիճաի մասին տարեկան զեկույցի ժամանակ: Բացի այդ, նա կրկին հաստատեց Աֆղանստանում պատերազմին վերջ դնելու, Ալ-Քաիդային ճշգրիտ հարվածներ հասցնելու, ինչպես նաև Սիրիայի ընդդիմությանը հետագա օժանդակություն ցուցաբերելու և նախագահ Բաշար ասադի ռեժիմը տապալելու իր խոստմումը:

Նմանատիպ նյութեր