211652_close_icon
views-count1788 դիտում article-date 18:34 23-10-2015

Օբաման վետո է դրել երկրի՝ 2016 թ-ի պաշտպանական բյուջեի նախագծի վրա

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես արգելափակել է 2016 թվականի երկրի պաշտպանական բյուջեի նախագիծը, հաղորդում է Reuters-ը: «Ես այն հետ կուղարկեմ Կոնգրես: Իմ վերաբերմունքը այդ նախագծի հանդեպ շատ պարզ է: Եկեք ճիշտ որոշում կայացնենք»,-պարզաբանել է նա: Օբամայի խոսքով՝ ԱՄՆ-ն պետք է ունենա այնպիսի բյուջեի նախագիծ, որով ճիշտ կերպով կֆինանսավորվի ազգային անվտանգությունը: Բացի այդ, նախագիծը նախատեսում էր 300 մլն դոլարի հատկացում Ուկրաինային, որն ուղղվելու էր ռազմական հետախուզական ծրագրերի իրագործմանը: Նախագահի վետոն բեկանելու համար հանրապետականները 2 պալատներում էլ չունեն անհրաժեշտ թվով ձայներ, ինչը նշանակում է, որ Օբամայի որոշման արդյունքում քննարկումները բյուժեի նախագծի վերաբերյալ կշարունակվեն։

Նմանատիպ նյութեր