211652_close_icon
views-count1255 դիտում article-date 19:19 29-01-2014

ՊՍԺ-ն հետաքրքրված չէ Մեսսիի ծառայություններով

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին հերքել է այն խոսակցությունները, որի համաձայն ֆրանսիական ակումբը ցանկանում է ձեռք բերել «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիին: Նա ընդգծել է, որ իրենց երբեք կատալոնական ակումբի հետ այդ հարցով կապ չեն հաստատել: « Մենք Մեսսիի և կատալոնյան ակումբի հետ երբեք կապ չենք հաստատել: Ներկայումս այդ տրանսֆերը անհնարին է»,-ասել է ՊՍԺ-ի նախագահը:

Նմանատիպ նյութեր