211652_close_icon
views-count1533 դիտում article-date 13:40 30-01-2014

Թուրքական օդուժը հարված է հասցրել Սիրիայում «Ալ-Քաիդա»-ի ավտոշարասյանը

Թուրքիայի ռազմաօդային ուժերը կրակ են բացել Սիրիայում տեղակայված «Ալ-Քաիդա»-ի հետ համագործակցող ահաբեկչական «Իրաքի և Լևանտեի իսլամական հանրապետություն» խմբավորմանը պատկանող ավտոշարասյան վրա, հայտնում են թուրքական լրատվամիջոցները: Թուրքական F-16 կործանիչների գրոհը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ խմբավորման զինյալները հունվարի 29-ին կրակ են բացել թուրքական սահմանային բնակավայրերից մեկի ուղղությամբ, որտեղ էլ ավիահարվածի հետևանքով պայթել է 1 բեռնատար և ISIS մակնիշի ավտոբուս:

Նմանատիպ նյութեր