211652_close_icon
views-count1382 դիտում article-date 19:30 14-06-2014

Իսրայելի օդուժը պատասխան հարված է հասցրել Գազայում ահաբեկիչների ռազմամթերքի պահեստներին

Իսրայելի ռազմաօդային ուժերը թիրախային հարվածներ են հասցրել Գազայի հատվածի Խան-Յունիս քաղաքում տեղակայված ահաբեկիչներին պատկանող ռազմամթերքի պահեստների՝ ի պատասխան այս առավոտ ահաբեկիչների կողմից Իսրայելի տարածքը հրթիռակոծելուն: Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանական բանակի մամլո ծառայությունը: «Իսրայելի պաշտպանական բանակը չի ընդունի իսրայելցի ժողովրդին վնասելու ոչ մի փորձ և հստակ քայլեր կձեռնարկի այն կազմակերպությունների դեմ, որոնք Իսրայելի նկատմամբ ահաբեկչություն են իրականացնում»,-ասված է հայտարարության մեջ: Պաղեստինյան աղբյուրները հայտնում են, որ ավիահարվածիղ ոչ ոք չի տուժել: Ըստ պաղեստինյան TV-ի՝ իսրայելական օդուժը իսրայելական կործանիչները 2 հրթիռներ են արձակել Համասի մարտական թևը համարվող Իզեդդին ալ-Քասսամ խմբավորման ճակատային մասին, որը տեղակայված է Խան-Յունիս քաղաքի արևելյան մասում:

Նմանատիպ նյութեր