211652_close_icon
views-count1501 դիտում article-date 21:32 30-01-2014

Ժունինյոն ավարտեց ֆուտբոլային կարիերան. տեսանյութ

Բրազիլիայի հավաքականի և «Լիոն»-ի նախկին կիսապաշտպան Ժունինյո Պերնամբուկանոն ֆուտբոլային կարիերան ավարտելու որոշում է կայացրել: Այդ մասին հայտնել է բրազիլական «Վասկո դա Գամա»-ի նախագահը: Նշենք, որ 39-ամյա վետերանը ներկայումս հանդիսանում է «Վասկո»-ի խաղացող: Հիշեցնենք, որ բրազիլացին իր ֆուտբոլային կարիերան սկսկել է 1993 թվականին, «Ռեսիֆ»-ի կազմում: Հետագա 7 տարիների ընթացքում Ժունինյոն հանդես է եկել «Վասկո դա Գամա»-ի կազմում: Այդ ընթացքում կիսապաշտպանը դարձել է Բրազիլիայի առաջնության չեմպիոն և Լիբերտադորեսի գավաթակիր: Ժունինյոն առավել հայտն դարձավ «Լիոն»-ի կազմում հանդես եկած տարիներին: Ֆրանսիական ակումբի կազմում անցկացրած 8 տարիների ընթացքում բրազիլացին իր թիմի հետ 7 անգամ հաղթանակի է հասել Ֆրանսիայի առաջնութնունում և մեկ անգամ երկրի գավաթում: Բրազիլիայի հավաքականի կազմում Ժունինյոն 2005 թվականին է դարձել Կոնֆեդերացիայի գավաթակիր: Բրազիլացին նաև հանդիսանում է տուգանային հարվածներ իրացնելու մեծ վարպետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր