211652_close_icon
views-count7180 դիտում article-date 01:14 23-06-2016

Եվրո-2016. Իռլանդիան սենսացիոն հաղթանակ տարավ Իտալիայի նկատմամբ, Իբրահիմովիչը ավարտեց կարիերան. տեսանյութ

Ավարտվեց Եվրո-2016-ի խմբային փուլը: Վերջինը կայացան E խմբի հանդիպումները: Խմբում 1-ին տեղը ապահոված Իտալիայի հավաքականը Իռլանդիայի հետ խաղում 2-րդ կազմով խաղաց, ինչից էլ օգտվեց մրցակիցը: Իռլանդացիները խաղավերջում` 85-րդ րոպեին կարողացան անհրաժեշտ գոլը խփել և հաղթել 1:0 հաշվով: Զուգահեռ խաղում նույնպիսի սխրանքը չհաջողվեց Շվեդիայի հավաքականին, որի մրցակիցը` Բելգիան, նույնպես խաղավերջում խփեց հաղթական գոլը` 1:0: Շվեդիայի հավաքականը 1 միավորով եզրափակեց խումբը և դուրս մնաց հետագա պայքարից: Իսկ դա նշանակում է, որ լեգենդար հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը ավարտեց կարիերան Շվեդիայի հավաքականի կազմում: Այսպիսով, Իտալիան 6 միավորով գրավեց 1-ին տեղը: Նույքան միավորով 2-րդը Բելգիան է, որը զիջել էր իտալացիներին: Իռլանդացիները իրենց հաղթանակի շնորհիվ վաստակեց 4 միավոր և նույնպես դուրս եկավ փլեյ օֆֆ: Նշենք, որ իրենց խմբերում 3-րդ տեղ գրաված 6 թիմերից հաջորդ փուլ դուրս չեկան Թուրքիայի և Ալբանիայի հավաքականները: Այժմ արդեն, երբ ավարտվեց խմբային փուլը, հայտնի դարձան 1/8 եզրափակիչ փուլի զույգերը: [b]Հունիսի 25[/b] Շվեյցարիա – Լեհաստան Ուելս – Հյուսիսային Իռլանդիա Խորվաթիա – Պորտուգալիա [b]Հունիսի 26[/b] Ֆրանսիա – Իռլանդիա Գերմանիա – Սլովակիա Հունգարիա – Բելգիա [b]Հունիսի 27[/b] Իտալիա – Իսպանիա Անգլիա – Իսլանդիա [b]Եվրո-2016, երրորդ տուր, E խումբ[/b] Իտալիա - Իռլանդիա՝ 0:1 Ռոբերտ Բրեյդի, 85 Շվեդիա - Բելգիա՝ 0:1 Ռաջա Նայինգոլան, 84
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր