211652_close_icon
views-count2983 դիտում article-date 19:12 01-02-2014

Թբիլիսիում ձերբակալվել է գործարար Աշոտ Սուքիասյանը. azatutyun.am

Հունվարի 31-ին Թբիլիսիում ձերբակալվել է հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը, գրում է [url=http://www.azatutyun.am/archive/news/20140201/2031/2031.html?id=25249823]azatutyun.am[/url]-ը: Վրաստանի գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Թիմուր Դոլիձեն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենց տվյալներով՝ Սուքիասյանը գալիս էր Հայաստան, նա Թբիլիսի էր ժամանել Թուրքիայից օդանավով և ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանի անձնագրային վերահսկողության բաժնում։ Աշոտ Սուքիասյանը, հիշեցնենք, ներգրավված է «օֆշորային գործում»։ Ոստիկանությունը 2013 թվականի հունիսի 17-ին մեղադրանք էր ներկայացրել նրան` առանձնապես խոշոր չափերով խարդախության համար, և նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարել: Սուքիասյանը մեղադրվում է գործարար, «Հայաստան» հանրախանութի սեփականատեր Փայլակ Հայրապետյանի միջոցները յուրացնելու մեջ: Այս պահին նա գտնվում է Վրաստանում և առաջիկա օրերին կարտահանձնվի Հայաստանին: Մանրամասները՝ [url=http://www.azatutyun.am/archive/news/20140201/2031/2031.html?id=25249823]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր