211652_close_icon
views-count1405 դիտում article-date 21:45 01-02-2014

Իրանը հայտնում է իր արտասահմանյան բանկային հաշիվների ապասառեցման մասին

Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ միջազգային պատժամիջոցների շրջանակներում արտասահմանում իրանական բանկային սառեցված հաշիվներն աստիճանաբար հասանելի են դառնում Իրանին: Այսպես, այսօր ապասառեցվել է շվեյցարական բանկերից մեկում պահվող ընդհանուր հաշվով 4,2 մլրդ դոլարը: «Փոխանցումներն արդեն թույլատրված են, պարզապես Եվրոպայում հանգստյան օրեր են և Իրանի Կենտրոնական բանկը փոխանցումները կիրականացնի փետրվարի 3-ին, երկուշաբթի օրը»,-նշել է Արաղչին:

Նմանատիպ նյութեր