211652_close_icon
views-count1769 դիտում article-date 14:44 23-09-2014

Կալանք է դրվել Սաակաշվիլիի անվտանգության նախկին աշխատակցի բանկային հաշիվների և ողջ անշարժ գույքի վրա

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի և նրա մերձավորների անշարժ գույքի վրա կալանք սահմանելուց հետո հերթը հասել է նրա անվտանգության նախկին աշխատակցին՝ Վրաստանի Հատուկ պետական պահպանության ծառայության նախկին ղեկավար Թեմուր Ջանաշիային, փոխանցում է apsny.ge-ն: Դատարանի որոշմամբ կալանք է դրվել Ջանաշիայի ողջ անշարժ գույքի վրա, սառեցվել են նաև նրա բանկային հաշիվները: Կալանքի տակ է վերցվել նաև այն բնակարանը, որը Ջանաշիայի ընտանիքն շահել էր «Թի-Բի-Սի բանկ»-ի կողմից անցկացված վիճակախաղում: Ջանաշիայի փաստաբանը հայտարարել է, որ դատարանի որոշումը անօրինական է, քանի որ իր պաշտպանյալը մեղադրվում է Հատուկ պետական պահպանության ծառայության միջոցները վատնելու, այլ ոչ յուրացնելու մեջ: Թեյմուրազ Ջանաշիան հանդիսանում է նշված ծառայության բյուջեից 5մլն ԱՄՆ դոլարը վատնելու գործով առանցքային ֆիգուրանտներից մեկը: Նշված գործով մեղադրյալ է համարվում նաև Միխեիլ Սաակաշվիլին:

Նմանատիպ նյութեր