211652_close_icon
views-count1341 դիտում article-date 23:09 01-02-2014

Սիրիան ուղիղ բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի հետ, եթե Քերրին ներողություն չխնդրի. Սիրիայի ԱԳ նախարար

Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալլեմը հայտարարել է, որ պաշտոնական Դամասկոսը Վաշիբգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի վարի այնքան ժամանակ, մինչև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին ներողություն չխնդրի Սիրիայի ղեկավարությունից Ժնև-2 համաժողվում իր արտահայտությունների համար: «Սիրիական կողմը կհրաժարվի Մոնտրեում ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցություններից, եթե պետքարտուղար Ջոն Քերրին ներողություն չխնդրի Ժնև-2 համաժողվում իր խոսքերի համար»,-հայտարարել է Մուալլեմը: Հիշեցնենք, որ Քերրին բավականին խիստ էր արտահայտվել Բաշար Ասադի հասցեին՝ ասոլով, որ նա չի կարող տեղ ունենալ Սիրիայի անցումային կառավարության մեջ: Իր հերթին Մուալլեմը հայտարարեց, որ միայն Սիրաիյի ժողովւրդն իրավունք ունի որոշելու, թե ով պետք է իրենց ղեկավարը:

Նմանատիպ նյութեր