211652_close_icon
views-count5436 դիտում article-date 23:30 19-06-2018

Իրանը բանակցություններ չի վարի Դոնալդ Թրամփի հետ. Մոհամադ Բաղըր Նոբախտ

Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Բաղըր Նոբախտը հայտարարել Է, որ Իսլամական Հանրապետությունը բանակցություններ չի վարի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այդ մասին տեղեկացնում է Fars գործակալությունը: «Մենք երբեք բանակցություններ չենք վարում ազգային անվտանգության հարցերի շուրջը, ընդսմին երկխոսությունը մնում Է մեր քաղաքականության գործիքներից մեկը: Սակայն նման մարդու (Դոնալդ Թրամփի) հետ բանակցություններ անցկացնելը ոչ մի տրամաբանություն չունի»,-ասել Է Նոբախտը: ՎՎերջինս հավելել է, որ միջուկային գործարքը կնքվել Է բանակցությունների արդյունքում, և նա, ով խախտել Է նախկին պարտավորությունները, վստահության արժանի չէ։ «Այժմ հիմքեր չկան նման մարդու հետ երկխոսելու համար, բայց միևնույն ժամանակ Իրանը բանակցություններ է վարում եվրոպական երկրների հետ»: Նշենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին։ Նա խոստացել էր ոչ միայն 90-180 օրվա ընթացքում վերականգնել հին պատժամիջոցները, այլև կիրառել նոր սահմանափակիչ միջոցներ:

Նմանատիպ նյութեր