211652_close_icon
views-count2301 դիտում article-date 01:02 03-02-2014

«Մոսկվա օփեն» փառատոնի գլխավոր մրցաշարում գերազանց է մեկնարկել միջազգային վարպետ Տիգրան Սիմոնյանը

Մոսկվայում ընթացող «Մոսկվա օփեն» փառատոնի գլխավոր մրցաշարում գերազանց է մեկնարկել վանաձորցի միջազգային վարպետ Տիգրան Սիմոնյանը, ով խաղացված 2 տուրերից հետո ունի նույնքան միավոր և գտնվում է առաջատարների խմբում: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: Հովիկ Գաբուզյանը, Հովիկ Հայրապետյանը, Տիգրան Հարությունյանը և Դավիթ Շահինյանն ունեն 1.5-ական միավոր: Մինչև 2300 վարկանիշ ունեցող շախմատիստների մրցաշարում հաջող են մեկնարկել Արթուր Ղարագյոզյանը, Մարկ Բացենցյանը և Առնոլդ Մինասյանը, նրանք բոլորն էլ ունեն 2-ական միավոր: Շրջանային մրցաշարում հանդես եկող գրոսմայստեր Զավեն Անդրիասյանն ունի 0.5 միավոր

Նմանատիպ նյութեր