211652_close_icon
views-count3910 դիտում article-date 18:09 02-03-2018

«Աէրոֆլոտ օփեն». Զավեն Անդրիասյանը բաժանեց 2-3-րդ տեղերը շախմատի կայծակնային մրցաշարում

«Աէրոֆլոտ օփեն» շախմատի միջազգային մրցաշարի ավարտից հետո կայացավ կայծակնային շախմատի մրցաշար, որին մասնակցեցին առաջատար գրոսմայստերներ Սերգեյ Կարյակինը, Հիկարու Նակամուրան, Շահրիյար Մամեդյարովը, Բորիս Գելֆանդը, Յան Նեպոմնյաշչին և այլք: Հայաստանի 13 ներկայացուցիչներից լավագույն արդյունք ցույց տվեց Զավեն Անդրիասյանը: Հայաստանցի շախմատիստը, 18 հնարավորից վաստակելով 14 միավոր, Հիկարու Նակամուրայի հետ բաժանեց 2-3-րդ տեղերը: Երկու շախմատիստների լրացուցիչ ցուցանիշները հավասար էին: Հաղթող դարձավ Յան Նեպոմնյաշչին (ՌԴ)՝ վաստակելով 15 միավոր: Մրցաշարին մասնակցեց շուրջ 210 շախմատիստ, այդ թվում 83 գրոսմայստեր:

Նմանատիպ նյութեր