1802 դիտում
19:11 04-02-2014
Մադոննային ծեծելու համար 34-ամյա Թեհմինեն կկանգնի դատարանի առաջ
Լոռիում Թեհմինեն ծեծել է Մադոնային եւ կոտրած ապակե կտորով վնասել նրա ձեռքը: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
34-ամյա Թեհմինե Վանեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա վիճաբանել է Մադոնա Խատոևայի հետ, որի ընթացքում Թ. Վանեսյանը քար նետելով ջարդել է Մ. Խատոևայի տնակի լուսամուտի ապակին, ապա Մ. Խատոևան քար նետելով ջարդել է Թ. Վանեսյանի տնակի լուսամուտի ապակին, որից հետո Թ. Վանեսյանը, գետնից վերցնելով կոտրված ապակու մեկ բեկոր, հարվածել է Մ. Խատոևայի ձախ ձեռքին՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:
Փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը քննվելու է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
1847 դիտում
21:12 19-04-2014
Ժիրինովսկին հղի լրագրողուհուն վիրավորելու համար դատարանի առաջ կկանգնի
1153 դիտում
15:04 16-06-2015
Նախկին առաքելական նվիրակը դատարանի առաջ կկանգնի մանկապղծության մեղադրանքով
3712 դիտում
10:48 09-10-2015
Սաակաշվիլին կկանգնի Հաագայի դատարանի առաջ. ԶԼՄ-ներ
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»