1088 դիտում
17:44 04-02-2014
Աշոցքի տարածաշրջանով անցնող ճանապարհահատվածն ամբողջովին մաքրվել է ձյան հաստ շերտից
Վերջին օրերին տեղացած առատ ձյունը, ուժեղ ձնաբուքն ու ձնահոսքերը Երևան-Գյումրի- Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Աշոցքի տարածաշրջանով անցնող 30.3կմ երկարությամբ ճանապարհահատվածում երթևեկության համար ժամանակավոր դժվարություններ էին առաջացրել։
Ճանապարհահատվածը սպասարկող «Աշոցքի ԱՏՃ›› ՓԲ ընկերության աշխատակիցների օպերատիվ և միահամուռ աշխատանքի, ինչպես նաև անհրաժեշտ տեխնիկայի կիրառման շնորհիվ կարճ ժամանակում ճանապարհահատվածը լիովին մաքրվել է ձյան հաստ շերտից և ամբողջությամբ երթևեկելի դարձել տրանսպորտային միջոցների համար:
Ներկայում ճանշին աշխատակիցների կողմից կատարվում են ճանապարհի երթևեկելի հատվածի լայնացման, աղով և ավազով պաստառի մշակման աշխատանքներ:
Ճանապարհահատվածի անցանելիությունն ապահովում են 6 ճանապարհաշինական տեխնիկա և շուրջ 24 աշխատող:
Նմանատիպ նյութեր
792 դիտում
10:35 26-01-2023
Մ-6 միջպետական ավտոճանապարհի` Թումանյանի տարածաշրջանով անցնող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է
2099 դիտում
15:10 06-01-2016
Մայրաքաղաքի գլխավոր փողոցների երթևեկելի հատվածները հիմնականում մաքրված են ձյան շերտից
9245 դիտում
14:45 19-01-2017
Ճապոնիայում օդանավը վայրէջքի ժամանակ դուրս է թռել թռիչքուղուց և խրվել ձյան հաստ շերտի մեջ
Այս բաժնից
706 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
580 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
532 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին