211652_close_icon
views-count1269 դիտում article-date 20:21 04-02-2014

Քաղցկեղով հիվանդների թիվը աճել է տարեկան միջինում կես միլիոնով

Ընդամենը մեկ տասնամյակի ընթացքում դարի չարիք համարվող քաղցկեղը ահռելի թռիչք է կատարել: 2012-ի տվյալներով դրան նախորդող չորս տարիներին աշխարհում քաղցկեղով հիվանդների թիվը աճել է տարեկան միջինում կես միլիոնով: Հայաստանը ընդհանուր վիճակագրությունից հետ չի ընկնում, գրեթե նույն ցուցանիշն է` տոկոսային հարաբերակցությամբ: Հայաստանում վերջին 20 տարվա ընթացքում առավել շատ հանդիպողը տղամարդկանց մոտ `թոքերի, կանանց մոտ `կրծքագեղձի և արգանդի վզիկի քաղցկեղն է: Շատացել են նաև վահանաձև գեղձի քաղցկեղի դեպքերը Մեղրիում և Գորիսում: Ուռուցքաբանության ինստիտուտի տնօրենը նշում է որ կենտրոնի հիմնական խնդիրը քիմիաթերապիայի համար անհրաժեշտ նոր սերնդի դեղորայքի անմատչելիությունն է: Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/1391519489]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր