211652_close_icon
views-count1435 դիտում article-date 08:38 05-02-2014

Անմխիթար էլեկտրական լարերը խնդիրներ են ստեղծում ձկնարտադրության, ջայլամաբուծության և ջերմոցային տնտեսություններում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի բնակիչները դժգոհում են համայնքի էլեկտրական լարերի անմխիթար վիճակից, ինչի պատճառով պարբերաբար անջատումներ են լինում։ Արդյունքում տուժում են համայնքի ձկնարտադրությամբ, ջայլամաբուծությամբ և ջերմոցային տնտեսությամբ զբաղվող տնտեսվարողները՝ կրելով, նյութական մեծ վնասներ։ Օրինակ՝ ձկնաբույծներից մեկի՝ Հարություն Մկրտչյանի ձկնաբուծարանում մի քանի օր առաջ, երբ կրկին անջատումներ են եղել, 2 տոննայից ավելի ձուկ է սատկել։ Ամենահամեստ հաշվարկով՝ ձկնաբույծը մոտ 5 միլիոն դրամի նյութական կորուստ է ունեցել։ Ջրառատի ղեկավար Սամվել Գալստյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ համայնքի լույսի ենթակայանները գերծանրաբեռնված են. «Եթե սովորաբար մի ենթակայանը պետք է 500 բաժանորդ սպասարկի, մեր համայնքում սպասարկում է 1500-ի»։ Բացի այդ՝ մի քանի օր առաջ էլ Ջրառատում և հարակից համայնքներում մարդիկ 40 ժամ էլեկտրաէներգիա չեն ունեցել։ Բայց, չնայած սրան, բնակիչները կանոնավոր վճարումներ են կատարում»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր