1462 դիտում
09:48 05-02-2014
Հայաստանում արդյո՞ք դադարեցվելու է հավկիթի արտադրությունը. ՀԺ
«Հայկական Ժամանակ»-ն գրում է. «Երեկ Ազգային ժողովում մի հետաքրքիր երկխոսություն տեղի ունեցավ ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի և ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի միջև։ Պատգամավորի հարցին, թե այդ ինչպես եղավ, որ մի քանի տարի առաջ հավկիթ արտահանող Հայաստանը վերածվեց հավկիթ ներմուծող երկրի, Շաբոյանն ակամայից ուշագրավ բացահայտում արեց. «Դա ունի նաև օբյեկտիվ պատճառներ և պայմանավորված է նրանով, որ հավկիթի արտադրության մեջ ինքնարժեքում մի մեծ կոմպոնենտ է կազմում կերը։ Կերն ամբողջությամբ ներմուծվում է Ուկրաինայից։ Եվ դրանով է պայմանավորված, որ պատրաստի արտադրանքի ներմուծումը որոշ դեպքերում դառնում է շահավետ»,- ասաց Շաբոյանը։
Առաջին հայացքից ոչ մի տարօրինակ բան չկա։ Բայց իրականում Շաբոյանի պատասխանից մի տխուր պատկեր է հառնում, թե ինչ է լինելու, երբ Հայաստանը դառնա Մաքսային միության անդամ։ Ինչպես ասում է Շաբոյանը, հավկիթի արտադրության ինքնարժեքի մեջ մեծ է կերի գնի ազդեցությունը։ Իսկ կերն այսօր ներկրվում է Ուկրաինայից։ Իսկ Ուկրաինան դժվար թե դառնա Մաքսային միության անդամ։ Ըստ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատրաստած տեղեկանքի՝ ՄՄ անդամ դառնալուց հետո կենդանիների համար նախատեսված կերը ոչ ՄՄ անդամ երկրներից ներկրելու դեպքում դրա վրա ավելանալու է 5-ից 7,5 տոկոս մաքսատուրք՝ կախված տեսակից»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1802 դիտում
15:51 04-11-2014
Հավկիթի գնի բարձրացումը պայմանավորված է խոշոր հավկիթի տեսակարար կշռի ավելացմամբ. ՀՀ ԳՆ
1975 դիտում
09:01 29-03-2014
Հայաստանում շարունակվում է ժամկետանց հավկիթի վաճառքը․ Ժողովուրդ
Այս բաժնից
904 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»