ԱԺ պատգամավորի ընկերները Վառնայում գնել են Անդրանիկ Օզանյանի տունը
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանի ընկերները Վառնայում գնել են Անդրանիկ Օզանյանի տունը: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արագած Ախոյանը: Նա նշեց, որ տուն-թանգարանը գնել են իր ընկերները՝ Վառնայի հայկական համայնքի ղեկավարը` Հարություն Հովսեփյանը և նրա եղբայրը` Երեմ Հովսեփյանը:
«Շատ հայրենասեր են: Նրանք նաև Անդրանիկի արձանը դրեցին Վառնա քաղաքում: Ես ինքս եղել եմ այնտեղ: Նշեմ, որ Անդրանիկ Օզանյանի տունը գտնվում է Վառնա քաղաքում և այն գնելու շուրջ երկար բանակցություններից հետո վերջ ի վերջո համաձայնություն տվեցին և եղբայրները գնեցին այդ տունը: Մանրամասները շուտով իրենք կհաղորդեն»,-նշեց Արագած Ախոյանը և ավելացրեց, որ տունը առաջիկայում կդառնա Անդրանիկ Օզանյանի տուն-թանգարանը: