1415 դիտում
13:22 05-02-2014
64-ամյա ամերիկահայն ամուսնացել է նախկինում թեթև վարքի տեր 29-ամյա հայուհու հետ. զույգը երջանիկ կյանքով է ապրում
64-ամյա ամերիկահայ Հմայակը 2 տարի առաջ իմանալով հանդերձ՝ ամուսնացել է նախկինում թեթեւ վարքով ապրած 29-ամյա Էլեոնորայի հետ եւ այսօր նրանք երջանիկ ապրում են: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ամուսնության եւ ընտանիքի պլանավորման» կենտրոնի տնօրեն Նարե Մարտոյանը:
Նա պատմեց, որ զույգերը մինչեւ միմյանց հանդիպելը իրենց կենտրոնում գրանցված են եղել: «Այդ տղամարդը, իմանալով նրա պատմությունը եւ հավանելով նրա արտաքին տվյալները, ասաց. «Կարեւորը, որ Էլեոնորան ինձ հետ իր անցյալով չապրի»: Ծանոթացրեցինք նրանց եւ աղջիկը ասաց, որ ինձ իմ անցյալի համար մի՛ դատապարտեք, որովհետեւ ես իմ անցյալով չեմ ապրում:
Էլեոնորան 9-ամյա տղա ունի, ով այդ տղամարդուն ինքնակամ պապա է ասում: Լավ կլիներ, որ մեր աղջիկները լավ վարք ունենան, բայց մեր տղամարդիկ շատ են դատապարտում նրանց անցյալը: Նրանք չեն կարեւորում, որ աղջիկները պատրաստ են հանուն նրանց՝ չապրել իրենց անցյալով»,-ասաց կենտրոնի տնօրենը եւ ավելացրեց, որ Էլեոնորան հիմա սեփական գործը ունի եւ առանձնահատուկ նվիրվածություն է ցուցաբերում ամուսնուն ու որդուն:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
919 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
946 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»