211652_close_icon
views-count1412 դիտում article-date 17:00 05-02-2014

Հայաստանի պետական կամերային նվագախմբի համերգի ողջ հասույթը կուղղվի փոքրիկ Լիզայի առողջացմանը

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը փետրվարի 15-ին՝ ժամը 19.00-ին, Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա [url=https://www.facebook.com/events/577074722385701/]«Բարության ղողանջներ» բարեգործական համերգով[/url], որի ողջ հասույթը կուղղվի վեցամյա Լիզա Պողոսյանի առողջացմանը: Համերգը կղեկավարի ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դիրիժոր Սեդրակ Երկանյանը: Մեներգությամբ հանդես կգա Միջազգային մրցույթների դափնեկիր, սոպրանո Լուսինե Մարկոսյանը: Ծրագրում կհնչեն Հենդել, Վիվալդի, ինչպես նաեւ կոմպոզիտոր Դ.Սաքոյանի նախերգանքը` «Քրիստոս» օպերայից: Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը եւ գլխավոր դիրիժորն է Վահան Մարտիրոսյանը: Վեցամյա Լիզա Պողոսյանը գլխուղեղի քաղցկեղ ունի: Անցած տարվա սեպտեմբերից մինչ օրս փոքրիկը Մոսկվայում քիմիաթերապիայի 8 կուրս է անցել: Բժիշկները երեխայի մոտ զգալի առաջընթաց են արձանագրել: Քիմիաթերապիայի շնորհիվ ուռուցքը գրեթե անհետացել է, մետաստազներն սկսել են հավաքվել: Այժմ Լիզան ճառագայթում է ստանում Մոսկվայի Ռադիոլոգիայի ինստիտուտում: Ճառագայթումը շարունակելու համար անհրաժեշտ է 400.000 ռուբլի: Այս համերգին Ձեր մասնակցությունը կօգնի փոքրիկին մեկ քայլ առաջ կատարել բուժման ճանապարհին: Համերգի տոմսերի արժեքն է 1000-ից 3000 դրամ: Մասնակցեք համերգին, վայելեք հրաշալի երաժշտություն եւ նպաստեք փոքրիկի առողջացմանը: Տոմսերը կարող եք ձեռք բերել Կամերային երաժշտության տան տոմսարկղում: Մեծ քանակությամբ տոմսերի գնման դեպքում տոմսերը կառաքվեն: Մասնակցելով այս համերգին` Դուք կնպաստեք վեցամյա Լիզա Պողոսյանի առողջացմանը: Լրացուցիչ տեղեկությունների եւ տոմսերի համար զանգահարել 010-52-67-18, իսկ տոմսարկղ` 010-58-60-46:

Նմանատիպ նյութեր