211652_close_icon
views-count6575 դիտում article-date 17:34 05-02-2014

Գոռ Վարդանյանը հայտարարություն է տարածել

«Դուքֆենդո» ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանն իր ֆեդերացիայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին օրերին լրատվամիջոցներով տարածված տեղեկությունների վերաբերյալ ցանկանում եմ հասարակությանը հայտնել հետևյալը: Իսրայել Սարգսյանը աշխատել է ՀՀ Դուքենդո ֆեդերացիայում` որպես անվտանգության բաժնի ղեկավար: 2013թ-ի դեկտեմբերի վերջին Ի. Սարգսյանի լիազորությունները դադարեցվել են՝ Երևան քաղաքում մի շարք խաղատներ փակվելու պատճառով, և կրճատվել են որոշակի քանակությամբ աշխատողներ: Պահպանելով անմեղության կանխավարկածը ողջունում եմ ՀՀ Ոստիկանությանը, այդքան արդյունավետ և օպերատիվ հանցագործություն կատարելու մեջ կասկածյալներին հայտնաբերելու և ձերբակալելու համար: Ես՝ ինքս, նախկին իրավապահ համակարգի սպա եմ, հոգով և գործունեությամբ դեմ հանցագործություններին և բնավ նշանակություն չունի, թե հանցագործություն կատարողը կլինի ֆեդերացիայի նախկին անդամ, գործող ոստիկան, դատավոր, թե մարզպետ: Օրենքի առաջ բոլորն են հավասար: Միջազգային Դուքենդո ֆեդերացիան ՀՀ-ում և արտերկրում ունի 150-ից ավելի դպրոցներ, 200-ից ավելի սև գոտու որակավորում ստացած մարզիչներ և 8000-ից ավելի մարզիկներ: Ես իմ քսանամյա գործունեությամբ ապացուցել եմ, որ մշտապես զբաղվել եմ մատաղ սերնդի դաստիարակությամբ՝ քարոզելով հայրենասիրություն և պետականամետ մտածելակերպ: Այսօր կապելով ինձ և իմ ղեկավարած ֆեդերացիան քրեական ինչ-որ հանցագործության հետ, ենթադրում եմ՝ նպատակ ունի սևացնել իմ անունը և ազդել իմ վարկանիշի վրա, որը, ցավոք սրտի, հանգիստ չի տալիս որոշ չկայացած գործիչների: Ֆեդերացիայում հայտնաբերված պիռատեխնիկական բաղադրիչները ձեռք են բերվել օրինական ճանապարհով, փաստաթղթային ձևակերպմամբ, ուժային կառույցներից՝ ֆիլմերի մեջ նկարահանելու նպատակով: Ես վստահում եմ մեր իրավապահ համակարգին' անաչառ, օբյեկտիվ քննություն վարելու և բոլոր հարցերին արդար պատասխաններ գտնելու գործում: Մոտակա օրերին հանդես կգամ ավելի ընդգրկուն պարզաբանումներով»: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները օպերատիվ տվյալներն իրացնելիս Մոսկովյան փողոցի թիվ 17 հասցեում՝ Պուշկինի անվան դպրոցի հարևանությամբ գործող Հայաստանի [url=https://shamshyan.com/hy/article/140205000211/]«Դուքենդոյի» ֆեդերացիայում հայտնաբերել էին մեծ քանակի զենք զինամթերք[/url]: Հ.Գ. Երեկ՝ փետրվարի 4-ին, ֆեդերացիայի մամլո պատասխանատուն Գ. Շամշյանին փորձում էր համոզել, որ Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության մեջ կասկածվող Ի. Սարգսյանը (Իսո) ֆեդերացիայի հետ ոչ մի կապ չունի:

Նմանատիպ նյութեր