2226 դիտում
10:31 06-02-2014
Աղվան Հովսեփյանի ճակատագիրը Դավիթ Հարությունյանի ձեռքում է. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է. « Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբորից՝ ՀՀԿ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանից երեկ փորձեցինք ճշտել` ե՞րբ է ԱԺ-ում քննարկվելու քննչական ընդհանուր մարմնի մասին օրենքի նախագիծը, որի վրա տևական ժամանակ աշխատում է Աղվան Հովսեփյանի գլխավորած հանձնաժողովը, և որն արդեն ուղարկվել է ԱԺ: «Մինչև ամսվա վերջ կքննարկվի»,- ասաց Ռ. Հովսեփյանը: Իսկ ճի՞շտ է, որ քննչական այդ մարմնին արդեն շենք են հատկացրել Օրբելու վրա: «Անկեղծ ասած` չգիտեմ»,- ասաց նա:
Թերթի տեղեկություններով, տարածքն արդեն հատկացված է, բայց քանի որ օրենքը չի հաստատվել, այդ առնչությամբ ևս որոշակիություն չի մտցվում: Բանն այն է, որ նախագիծը պետք է անցնի Դավիթ Հարությունյանի` իրավական հարցերի հանձնաժողովով, ասել է թե` Աղվան Գառնիկիչի երբեմնի ախոյանի «թրի տակով», իսկ հանձնաժողովի ինտելեկտուալ նախագահը բացարձակապես չի շտապում «կյանքի» իրավունք տալ Գառնիկիչի հոգեզավակ քննչական մարմնին»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
3181 դիտում
08:18 28-01-2015
Աղվան Հովսեփյանի եղբոր՝ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանի կարծիքը Պերմյակովի պատժի մասին. ՀԺ
1465 դիտում
22:19 19-10-2023
Աղվան Հովսեփյանի եղբոր՝ Ռուբեն Հովսեփյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արդարացման հիմքով
Այս բաժնից
946 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
973 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»