3175 դիտում
08:18 28-01-2015
Աղվան Հովսեփյանի եղբոր՝ պատգամավոր Ռուբեն Հովսեփյանի կարծիքը Պերմյակովի պատժի մասին. ՀԺ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի եղբոր՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հովսեփյանի կարծիքով, Գյումրու ոճրագործության հեղինակ Վալերի Պերմյակովը պետք է կանգնի Հայաստանի արդարադատության առաջ:
Ըստ նրա կարծիքի՝ հայկական դատարանում պիտի դատվի: Ռուսական կողմը Պերմյակովին կարող է պատժել որպես դասալիք, իսկ մյուս հարցերով կզբաղվի հայկական կողմը:
Հովսեփյանը դժվարացել է պատասխանել, թե ինչո՞ւ է մինչ այժմ Պերմյակովը գտնվում է 102-րդ ռազմաբազայում, իսկ գյումրեցիների կազմակերպած ակցիաներին դրական գնահատական է տվել, նա ասել է ՝ «Դա ես շատ մեծ եմ գնահատում, մարդիկ ելան ոտքի ու չասեցին՝ սպանել... անպայման ողջունում եմ»:
Նա նաև նշել է, որ իր եղբոր Աղվան Հովսեփյանի հետ Գյումրիի իրադարձությունների մասին չի զրուցել և արտահայտում է իր անձնական տեսակետը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1456 դիտում
22:19 19-10-2023
Աղվան Հովսեփյանի եղբոր՝ Ռուբեն Հովսեփյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ արդարացման հիմքով
5445 դիտում
14:06 02-02-2015
Ռուսաստանցիների կարծիքը՝ Պերմյակովի դատավարության մասին
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»