211652_close_icon
views-count1667 դիտում article-date 11:31 06-02-2014

Հայաստանը և Ադրբեջանը համաձայնվել են պահպանել հրադադարի ռեժիմը Սոչիի Օլիմպիական խաղերի ժամանակ. Ջեյմս Ուորլիք

Սոչիում մեկնարկող Ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ Հայաստանը և Ադրբեջանն առաջինն են արձագանքել Ռուսաստանի Դաշնության կողմից հակամարտություններում հրադադարի ռեժիմի պահպանման կոչին: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Լավ լուր: Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանձն են առել պահպանել Օլիմպիադայի ժամանակ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարը»,-նշված է Ուորլիքի հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ակսել են այցելությունը տարածաշրջան: Երեկ՝ փետրվարի 5-ին, նրանք ժամանել են Երևան և հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին:

Նմանատիպ նյութեր