211652_close_icon
views-count1387 դիտում article-date 10:36 12-03-2014

Է. Նալբանդյանի հետ զրույցը փաստեց, որ Հայաստանը շահագրգռված է ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ. Ջեյմս Ուորլիք

«ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ունեցած զրույցում պարզ դարձավ, որ Հայաստանը շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմամբ»,-այսպիսի գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ոորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում՝ անդրադառնալով Մոսկվայում երեկ Էդվարդ Նալբանդյանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպմանը: Ավելի ուշ մեկ այլ գրառման մեջ Ուորլիքը նշում է, որ անհամբերությամբ սպասում է այսօր ռուսական կողմի հետ կայանալիք հանդիպմանը, իսկ ԵԱՀԿ Մինսկի խումբը վճռական է տրամադրված՝ համագործակցելու Ֆրանսիայի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ տարվող աշխատանքներում: Նշենք, որ երեկ Մոսկվայում տեղի ունեցավ Է. Նալբանդյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ժակ Ֆորի, Ջեյմս Ուորլիքի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Հանդիպմանը շարունակվեցին քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու շուրջ: Համանախագահներրը Էդվարդ Նալբանդյանին ներկայացրեցին նախորդ օրը Փարիզում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամադյարովի հետ ունեցած հանդիպման բովանդակությունը և տպավորությունները։

Նմանատիպ նյութեր