2155 դիտում
13:12 07-02-2014
Հնարավոր է՝ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար վարչական ակտեր ստանան նաև որոշ բարեխիղճ վարորդներ. ՀԱԲ
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի տարածած հայտարարության մեջ նշվում է.
«Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հիշեցնում է, որ 2014թ. հունվարի 1-ից Ձեր ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դեպքում վարչական վարույթն իրականացվում է պարզեցված կարգով՝ ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում և Ճանապարհային ոստիկանության շտեմարաններում առկա տեղեկատվության համադրության միջոցով: Այսինքն, գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար վարչական ակտերն ուղարկվելու են այն կարգով, ինչ կարգով որ ուղարկվում են տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտումները:
Տեխնիկական խնդիրների պատճառով, հնարավոր է, գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար վարչական ակտեր ստանան նաև որոշ սպառողներ, որոնք բարեխղճորեն կատարել են ԱՊՊԱ պայմանագիր կնքելու իրենց պարտականությունը և այդ առումով խախտում թույլ չեն տվել: Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն խնդրում է նկարագրված դեպքերում առաջացած հարցերի պարզաբանման համար դիմել՝
• Ճանապարհային ոստիկանության վարչական մաս (ք. Երևան, Ծովակալ Իսակովի 9), կամ զանգահարել + 374 (10) 56-45-88 հեռախոսահամարով, կամ
• Ձեր ապահովագրական ընկերություն (դրա մասնաճյուղ, ապահովագրական գործակալին), որը կուղղի Ձեր վերաբերյալ տեղեկատվությունը և ինքնուրույն միջոցներ կձեռնարկի Ձեր տուգանքն անվավեր ճանաչելու համար, կամ
• Բյուրո (ք. Երևան, Հանրապետության 22, տարածք 2), կամ զանգահարել + 374 (10) 58-00-32 հեռախոսահամարով: Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն իր և ԱՊՊԱ համակարգում գործող մյուս կառույցների անունից հայցում է Ձեր ներողամտությունը պատճառված անհանգստության համար և վստահեցնում, որ ձեռնարկում է իրենից կախված բոլոր հնարավոր միջոցները՝ անճշտությունները հնարավորինս նվազագույնի հասցնելու համար»:
Նմանատիպ նյութեր
1177 դիտում
13:05 28-02-2014
Ինչու՞ են ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար վարչական պատասխանատվության ենթարկվում. տեսանյութ
2221 դիտում
12:03 23-09-2015
Հետախուզման մեջ գտնվող ավտոմեքենաներ, փոխարինված համարանիշներ, ժամկետանց ԱՊՊԱ-ներ, անսթափ վարորդներ
2666 դիտում
18:28 04-11-2015
Հետախուզվող ավտոմեքենաներ, փոխարինված համարանիշներ, ժամկետանց ԱՊՊԱ-ներ, անսթափ վարորդներ. տեսանյութ
Այս բաժնից
880 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
775 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
685 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան