211652_close_icon
views-count4328 դիտում article-date 22:43 07-02-2014

8 տարվա ազատազրկման է դատապարտվել Նուբարաշենի բանտի նախկին պետի տեղակալը, ինչի պատճառով էլ դատապարտյալին վաղաժամկետ չեն ազատում

Այսօր` փետրվարի 7-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գյումրու նստավայրում տեղի ունեցավ Արթիկ ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանի վաղաժամկետ ազատման բողոքի հարցով դատավարությունը` դատավոր Աշոտ Մանուկյանի նախագահությամբ: Դատապարտյալ Ա. Հակոբյանը, ով խուլիգանական արարքի համար դատապարտվել է 4 տարի և 8 ամիս ազատազրկման, պատիժը կրում է արդեն 4 տարի: Դատական նիստի ժամանակ դատապարտյալը համոզված հայտնեց , որ իր խնդիրը համապատասխանում է, բոլոր անհրաժեշտ օրենսդրական պահանջներին և նիստի ժամանակ հայտարարեց, եթե դատավորը պատվեր կատարի և մերժի իր վաղաժամկետ ազատ արձակման դիմումը ապա ինքը այլ ելք չունենալով դիմելու է ինքնավնասման: Դատավոր Ա. Մանուկյանն դատական նիստի ավարտից հետո վերադառնալով խորհրդակցական սենյակից որոշեց մերժել դատապարտյալի դիմում, պատճառաբանելով, որ Ա. Հակոբյանն ունի բազմաթիվ կարգապահական տույժեր և չի համապատասխանում վաղաժամկետ ազատ արձակման օրենսդրական պահանջներին: SHAMSHYAN.com-ի հետ զրույցում դատապարտյալ Ա. Հակոբյանը հայտնեց, որ իր բողոքի հիման վրա, խոշոր չափի կաշառք վերցնելու մեղադրանքով Նուբարաշեն ՔԿՀ-ի պետի նախկին տեղակալ Դավիթ Մուրադյանը, այս տարվա փետրվարի 1-ին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռով դատապարտվել է 8 տարվա ազատազրկման: Իսկ Դատապարտյալի կինը` Կարինե Հակոբյանը կարծում է, որ այդ պատճառով են իր ամուսնուց վրեժ լուծում` չցանկանալով նրան ազատ արձակել վաղաժամկետ: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր