211652_close_icon
views-count3032 դիտում article-date 09:40 19-09-2015

Թբիլիսիի նախկին քաղաքապետը դատապարտվել է 4,5 տարվա ազատազրկման

Թբիլիսիի քաղաքային դատարանը երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մտերիմ համախոհ, Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավային դատապարտել է 4,5 տարվա ազատազրկման: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել պետական միջոցները վատնելու մեջ: Անձամբ Ուգուլավան հայտարարել է, որ դատավճիռը քաղաքական դրդապատճառ է և ինքը մտադիր է այն բողոքարկել; Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Վրաստանի Սահմանադրական դատարանի որոշմամբ 14 ամիս նախնական կալանքի տակ գտնվելուց հետո Ուգուլավան ազատ էր արձակվել:

Նմանատիպ նյութեր