211652_close_icon
views-count1685 դիտում article-date 09:01 08-02-2014

Երեկ դադարեցված գործարանի գազամատակարարման պատճառով «Ալիշան» պահածոների գործարանն այսօրվանից փակվելու է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Արարատի մարզի «Ալիշան» պահածոների գործարանն այսօրվանից փակվելու է, քանի որ երեկ դադարեցվել է գործարանի գազամատակարարումը։ Հիշեցնենք, որ ամիսներ առաջ գործարանի տնօրենը բարձրաձայնել էր, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից արված հաշվարկները սխալ են։ «Այսօր (երեկ-խմբ.) եկան ու գազամատակարարումն անջատեցին։ Դրա համար էլ չենք աշխատելու։ Բայց ախր մենք պարտք չունենք կուտակած, ուղղակի ամեն ամիս գազի վարձը մեզանից 20– 30 տոկոս ավել են վերցնում։ Օրինակ՝ դեկտեմբեր ամսվա համար մեր հաշվարկով պետք է վճարեինք 1 մլն 800 հազար դրամ, բայց արի՛ ու տեն, որ իրենք 6 տոկոս ավել են գրել։ Չեմ վճարելու, մինչև որ նորմալ չհաշվեն իմ սպառած գազի ծավալն ու գանձվող գումարի չափը։ Ես վճարելու խնդիր չունեմ, բայց իրենք ավել են գրում»,–զայրացած նշեց գործարանի տնօրենը։ Ի դեպ, տեղեկացնենք, որ նա երկուշաբթի օրը դատական հայց կներկայացնի «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի դեմ»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր