3931 դիտում
10:49 25-04-2014
«Ալիշան» պահածոների գործարանի տնօրենն արտագաղթելու է․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ Արարատի մարզում գտնվող «Ալիշան» պահածոների գործարանի տնօրեն Սերժիկ Մոսեսյանը հնարավոր է՝ առաջիկայում հեռանա երկրից: Երկար ժամանակ չաշխատելու պատճառով գործարանը մեծ վնասներ է կրում:
«Ոչ Էկոնոմիկայի նախարարությունից նորություն ունենք, ոչ էլ՝ նախագահի աշխատակազմից: Դեռ վնասի հստակ չափը չեմ հաշվել, բայց ասեմ, որ յուրաքանչյուր ամիս համարյա յոթ-ութ մլն դրամի աշխատավարձ ենք վճարում: Սրանից բացի այլ վնասներ էլ ենք կրել: Փակելու եմ ու թողնեմ գնամ: Այս երկրում գործ դնել չի լինում»,- զայրացած ասաց գործարանի տնօրենը:
Հիշեցնենք, որ «Ալիշան» պահածոների գործարանի աշխատանքներն արդեն չորս ամիս է, ինչ գազամատակարարման պատճառով դադարեցված են»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1609 դիտում
10:48 21-05-2014
«Ալիշան» պահածոների գործարանը վեց ամիս է՝ չի գործում. Ժողովուրդ
2669 դիտում
08:09 15-09-2015
«Ալիշան» պահածոների գործարանը 10 օրից վաճառքի կհանվի. «Ժողովուրդ»
Այս բաժնից
874 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը