211652_close_icon
views-count2096 դիտում article-date 14:05 08-02-2014

Հետաքրքիր փաստեր «Վերդեր Բրեմեն» - «Բորուսիա Դորտմունդ» խաղի վերաբերյալ

Բունդեսլիգայի 20-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն կուղևորվի Բրեմեն, որտեղ ուժերը կչափի տեղի «Վերդեր»-ի հետ: Ժամանակին այս թիմերի դիմակայությունը համարվում էր Գերմանիայի ամենահետաքրքրաշարժ մրցավեճերից մեկը, սակայն ընթացիկ մրաշրջանում կողմերը տարբեր խնդիրներ են լուծում: Եթե դորտմունդցիները պայքարում են բարձր տեղեր գրավելու համար, ապա «բրեմենյան երաժիշտներ» զբաղված են իրենց տեղը ուժեղագույնների խմբում պահպանելու խնդրով: Վերոնշյալ խաղում երկու թիմերին հաղթանակը հարկավոր է օդի և ջրի նման: 19 տուրից հետո «Բորուսիա»-ն 36 միավորով զբաղեցնում է երրորդ տեղը, իսկ «Վերդեր»-ը 20 միավորով գտնվում է 12-րդ տեղում: Բրեմենցիներին վտանգավոր գոտուց բաժանում է 3 միավոր, իսկ «Բորուսիա»-ն երկրորդ տեղում ընթացող «Բայեր»-ից հետ է մնում 7 միավորով: - Յուրգեն Կլոպի թիմը վերջին երեք արտագնա խաղում վաստակել է 7 միավոր (2 հաղթանակ և 1 ոչ-ոքի): - «Բորուսիա»-ն 36 միավորից` 17-ը վաստակել է հյուրընկալվելիս: - Արտագնա 9 խաղերից միայն մեկում դորտմունդցիներին չի հաջողվել գրավել մրցակցի դարպասը: Դա տեղի է ունեցել Մյոնխենգլադբախի «Բորուսիա»-ի հետ կայացած մրացվեճում, երբ Կլոպի թիմը զիջեց 0:2 հաշվով: - Ընթացիկ մրաշրջանում դորտմունդցիները արտագնա մրավեճերում մրցակիցների դարպասները գրավել են 18 անգամ: Այդ ցուցանիշով «Բորուսիա»-ն զիջում է «Բավարիա»-ին`23 և «Համբուրգ»-ին`20: - Այս թիմերի միջև Բրեմենում կայացած խաղերում «Բորուսիա»-ն չափազանց անհաջող է վիճակագրություն ունի: Այդ առումով Բունդեսլիգայում «Վերդեր»-ը ամենատհաճ մրցակիցն է «Բորուսիա»-ի համար: 45 մրցավեճերից` 30-ում դորտմունդցիները զիջել են «Վերդեր»-ին, 8 դեպքում գրանցվել է ոչ-ոքի արդյունք և 7 անգամ հաջողությունը ուղեկցել է «Բորուսիա»-ին: - Այդուհանդերձ Բրեմենում այս թիմերի միջև կայացած վերջին երկու խաղերում հաղթել է «Բորուսիա»-ն: Հատկանշական է, որ Բրեմենում «Բորուսիա»-ին, երբևէ չէր հաջողվել երկու անընդմեջ հաղթանակ տանել «Վերդեր»-ի նկատմամբ: - «Վերդեր»-ը Բունդեսլիգայի շրջանակում սեփական հարկի տակ անցկացրած խաղերում ամենաշատ գոլերը խփել է «Բորուսիա»-ի դարպասը` 99 գոլ: - Ընթացիկ մրցաշրջանում շատ թույլ է հանդես գալիս հարձակման գծում: Սեփական հարկի տակ Դուտի սաները խփել են 10 գոլ և այդ ցուցանիշով համարվում են առաջնության 3-րդ վատագույն ակումբը: - Ըթնացիկ մրցաշրջանում բրեմենցիները համարվում են սեփական հարկի տակ ամենաշատ գոլ բաց թողած 3-րդ վատագույն թիմը: «Վերդեր»-ին այդ ցուցանիշով գերազանցում են «Համբուրգ»-ը` 20 գոլ և «Հոֆենհայմ»-ը` 22 գոլ: Բունդեսլիգա. 20-րդ տուր 18:30 «Վերդեր Բրեմեն» - «Բորուսիա Դորտմունդ» «Վեզերշտադիոն». Բրեմեն Թիմերի հավանական մեկնարկային կազմերը` «Վերդեր Բրեմեն»: Վոլֆ – Գեբրե Սելասի, Պրյոդլ, Կալդիրոլա, Շմիտց – Ֆ.Կրոս, Մակիադի – Էլիա, Հունտ,Օբրանիակ – Պետերսեն «Բորուսիա Դորտմունդ»: Վայդենֆելլեր – Շմելցեր,Ս. Բենդեր, Սոկրատիս, Պիշչեկ – Շահին, Կեհլ – Օբամեյանգ, Մխիթարյան,Ռոյս – Լևանդովսկի

Նմանատիպ նյութեր