4350 դիտում
00:54 10-02-2014
Ջավախքի Գանձա գյուղում նշեցին Վահան Տերյանի ծննդյան օրը. ֆոտոշարք
Փետրվարի 9-ին Ջավախքի Գանձա գյուղում Վահան Տերյանի տուն-թանգարանում նշեցին Տերյանի ծնունդը, վերստին արժևորելով և արժանին մատուցելով բանաստեղծին: Ջավախքի հեռավոր Գանձա գյուղում օրը տոնական էր ու մարդաշատ:
Փետրվարի 9-ին է ծնվել հայ մեծանուն բանաստեղծ Վահան Տերյանը՝ քահանա Սուքիաս Տեր- Գրիգորյանի բազմանդամ ընտանիքում:
Նինոծմինդայի և շրջակա գյուղերի հոգևոր հովիվ Տեր Արմաշ քահանա Պողոսյանն ու Ախալքալաքի և շրջակա գյուղերի հոգևոր հովիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը Տերյանի բնակարանում կատարեցին օրհնության կարգ և ներկաներին հորդորեցին ինչ էլ երբեք չմոռանան և հիշեն բանաստեղծին և ըստ արժանվույն գնահատեն նրա գրական վաստակը:
Այնուհետև տերյանասերները Տերյանի թանգարանում մասնակիցը եղան տոնական օրվա գրական հատվածին: Դպրոցահասակ երեխաները հանդիսատեսի դատին ներկայացրին Տերյանի բանաստեղծություններից մի գեղեցիկ ծաղկաքաղ: Օդը լցվել էր տերյանական շնչով, երեխաների շուրթերից հնչում էր նրա պարզ ու զուլալ նաիրյան խոսքը:
[i]Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդության մամլո դիվան[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
Նմանատիպ նյութեր
21905 դիտում
08:46 27-07-2015
Ջավախքի հեռավոր Գանձա գյուղում օրը տոնական էր. նշեցին Տերյանի 130-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
7888 դիտում
20:20 22-07-2018
Սամցխե-Ջավախքի Գանձա գյուղում տեղի ունեցան Տերյանական պոեզիային նվիրված միջոցառումներ. ՖՈՏՈՇԱՐՔ
5673 դիտում
23:50 09-02-2022
Պանթեոնում նշվեց Վահան Տերյանի ծննդյան օրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
499 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
913 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում