211652_close_icon
views-count22037 դիտում article-date 08:46 27-07-2015

Ջավախքի հեռավոր Գանձա գյուղում օրը տոնական էր. նշեցին Տերյանի 130-ամյակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հուլիսի 26-ին, Ջավախքի Գանձա գյուղում Վահան Տերյանի տուն-թանգարանում նշեցին Տերյանի 130-ամյակը՝ վերստին արժևորելով և արժանին մատուցելով բանաստեղծին: Ջավախքի հեռավոր Գանձա գյուղում օրը տոնական էր ու մարդաշատ: Միջոցառմանը մասնակցում էին հյուրեր՝ Հայաստանից և արտերկրից: Տերյանասերները Տերյանի թանգարանում մասնակից եղան տոնական օրվա գրական հատվածին: Դպրոցահասակ երեխաները հանդիսատեսի դատին ներկայացրին Տերյանի բանաստեղծություններից մի գեղեցիկ ծաղկաքաղ: Օդը լցվել էր տերյանական շնչով, երեխաների շուրթերից հնչում էր նրա պարզ ու զուլալ նաիրյան խոսքը: Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 232+
232+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր