211652_close_icon
views-count1377 դիտում article-date 16:57 10-02-2014

Բնակարան մաքրելու հետ մեկտեղ գողացել է 800.000 դրամի ոսկեղեն

Փետրվարի 10-ին, ժամը 00.20-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Հ. Ներսիսյան փողոցի 1 շենքի բնակարաններից մեկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1978 թ. ծնված Քրիստինե Ն.-ին: Պարզվել է, որ նա Ա.-ի բնակարանը մաքրելու նպատակով այցելությունների ժամանակ 2013 թ. նոյեմբերից մինչև ս/թ. փետրվարի 9-ն ընկած ժամանակահատվածում պարբերաբար գողացել է ոսկյա զարդեր` պատճառելով մոտ 800.000 դրամի նյութական վնաս: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր