211652_close_icon
views-count1096 դիտում article-date 18:21 10-02-2014

Ժնևում Բրահիմին հանդիպումներ է անցկացնում Սիրիայի կառավարության և ընդդիմության պատվիրակությունների հետ

Ժնևում Սիրիայի հարցերով ՄԱԿ֊ի հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին Սիրիայի կառավարության և ընդդիմության հետ առանձին բանակցություններ է անցկացնում։ Այս մասին հայտնել է ITAR-TASS-ը՝ հղում անելով ՄԱԿ֊ի եվրոպական բաժնի մամլո ծառայությանը։ «Բրահիմին հանդիպում է անցկացնում սիրիական ընդդիմադիր ղեկավարների պատվիրակության հետ, ավելի ուշ նախատեսված է հանդիպում Սիրիայի կառավարության պատվիրակության հետ»,֊ հայտնել է զրուցակիցը։ Թիմերից սպասում են հստակ որոշումներ, որոնցով վերջ կդրվի հակամարտությանը, որի ընթացքում 100 հազարից ավելի մարդ է զոհվել:

Նմանատիպ նյութեր