211652_close_icon
views-count1106 դիտում article-date 16:56 27-01-2014

Ժնևում վերսկսվել են Սիրիայի կառավարության և ընդդիմության բանակցությունները

Այսօր Շվեյցարիայում ՄԱԿ-ի Սիրիայի կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին վերսկսել է Դամասկոսի և ընդդիմության հետ բանակցությունները: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի ժնևյան բանժանմունքը: Հիշեցնենք, որ երեկ Սիրիայի արտգործնախարարի տեղակալ Ֆեյսալ Միկդադը հայտարարել էր, որ սիրիական պատվիրակությունը յուրաքանչյուր հարցի քննարկման պատրաստ է, այդ թվում կոալիցիոն կառավարություն ստեղծելու, նախագահ Բաշարի հրաժարականի մասին հարցերի քննարկումներին: «Բաշար Ասադը կղեկավարի պետությունը, մինչ ժողովրդի այլ որոշում կայացնելը»,- մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Միկդադը: Ըստ նրա խոսքերի, պետությունը ղեկավարելու որոշումը պետք է կայացվի միայն ժողովրդի քվեարկության միջոցով:

Նմանատիպ նյութեր