211652_close_icon
views-count2590 դիտում article-date 21:01 10-02-2014

«Անուշ» օպերայի անձնակազմը բոյկոտել է և հանդիսատեսին թողել առանց օպերայի

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Անուշ» օպերայի անձնակազմը բոյկոտել է այսօր 19։00-ին նախապես հայտարարված ներկայացումը եւ բեմ դուրս չի եկել՝ այդ կերպ արտահայտելով իր բողոքը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից, որտեղից հայտնեցին, որ այսօրվա «Անուշ» օպերան հետաձգվել է և կկայանա փետրվարի 24-ին: Հավաքվածները պատմում են, որ հանդիսատեսը միացել է նրանց եւ դուրս եկել Օպերայի տարածք՝ իրենց բողոքը արտահայտելու: Նրանց են միացել նաեւ «Դեմ եմ» նախաձեռնության անդամները: Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից [b]SHAMSHYAN.com[/b]-ին փոխանցեցին, որ նրանց հետ բանակցություններ են տարվում եւ այսօր տապալված «Անուշ» օպերան հետաձգվել է և կկայանա փետրվարի 24-ին:

Նմանատիպ նյութեր