211652_close_icon
views-count2154 դիտում article-date 13:17 11-02-2014

11 միլիոնի ապրանքներ գողացողները հայտնաբերվել և ձերբակալվել են

2013 թ. հոկտեմբերի 14-ին 1952 թ. ծնված Պետրոս Պ.-ն ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում էր տվել, որ Մուսալեռ գյուղում գտնվող իր պահեստ-շինությունից գողացել են 11 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ 200 արկղ մետաղապլաստե դետալներ: Ոստիկանության ծառայողները փետրվարի 8-ին բերման են ենթարկել 1987 թ. ծնված Արթուր Ս.-ին և 1982 թ. ծնված Արթուր Պ.-ին: Նրանք խոստովանել են, որ գողությունը կատարել են իրենք` հարմարեցված բանալիով պահեստի դռան փականը բացելով: Արթուր Ս.-ն և Արթուր Պ.-ն ձերբակալված են: Կատարվում է նախաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր