211652_close_icon
views-count1221 դիտում article-date 12:58 08-05-2014

Դպրոցից համակարգիչներ գողացողները հայտնաբերվեցին

Ապրիլի 8-ին, ժամը 14.00-ին, թիվ 103 ավագ դպրոցի տնօրենից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ դպրոցի 3-րդ հարկի` համակարգիչների համար նախատեսված դասարանի պատուհանի ապակին կոտրելով, մտել են ներս և տեխնիկական միջոցների գործադրմամբ բացելով մետաղյա 2 պահարանները` գողացել «Նոութ-բուք» տիպի 21 համակարգիչ և համակարգչի 1 սարքավորում: Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողներն իրացնելով ստացված օպերատիվ տվյալները` մայիսի 6-ին, ժամը 14.40-ին, Աճառյան փողոցի թիվ 30 շենքի դիմացից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արման Ա.-ին, իսկ ժամը 15.00-ին բաժանմունք է ներկայացել 1986 թ. ծնված Անդրանիկ Հ.-ն: Նրանք խոստովանել են, որ գողությունը կատարել են իրենք: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստված նյութերն ու հանցանքը կատարողները հանձնվել են ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժին: Կատարվում է քննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր