211652_close_icon
views-count1848 դիտում article-date 17:26 11-02-2014

23-ամյա երիտասարդը խանդի հողի վրա առանձնակի դաժանությամբ ծեծել է նախկին ընկերուհուն

23-ամյա Վաղինակ Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թվականի հունիսի 30-ին Երևան քաղաքի Նոր Արեշ 35 փողոցի 127/2 շենքի 106 բնակարանում իր նախկին ընկերուհի Սիրանուշ Գրիգորյանցի հետ խանդի հողի վրա ծագած վիճաբանության ժամանակ իր դիտավորյալ գործողություններով և առանձին դաժանությամբ Ս. Գրիգորյանցին պատճառել է ուժեղ ցավ և մարմնական տառապանք: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռնալը: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում փետրվարի 25-ին տեղի կունենա առաջին դատական նիստը:

Նմանատիպ նյութեր