211652_close_icon
views-count1840 դիտում article-date 16:24 04-09-2015

Նովոսիբիրսկում 16-ամյա տղան խանդի հողի վրա սպանել է ընկերուհուն

Նովոսիբիրսկում կատարվում է քննություն՝ 16-ամյա աղջկա սպանության գործով: Քննության տվյալներով՝ նրան սպանել է հասակակիցը, որը ճանաչված գործարարի տղա է: Պարզվել է՝ նա նախկին ընկերուհուն հրավիրել է իր ծննդյան տոնակատարությանը, որի ժամանակ էլ տեղի է ունեցել սպանությունը: Սպանված աղջկա հոր պատմելով՝ դուստրը ծանր է տարել տղայի հետ բաժանությունը, բայց ընդունել է հրավերը: Սոցցանցի նամակագրությունից էլ պարզ է դարձել, որ գործարարի որդին խանդել է նոր ընկեր ձեռք բերած աղջկան եւ սպառնացել է սպանել: Իսկ ոստիկաններին նա ասել է, որ աղջիկն ինքն է խնդրել սպանել իրեն:

Նմանատիպ նյութեր