211652_close_icon
views-count11376 դիտում article-date 12:39 13-02-2014

Խոշոր ավտովթար Նորատուս գյուղի վարչական տարածքում. կան վիրավորներ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզի քննչական բաժնի Գավառի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 12-ին՝ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 34-րդ կմ հատվածում՝ Նորատուս գյուղի վարչական տարածքում, բախվել են Գավառ քաղաքի բնակիչ, 27-ամյա Հայկ Հովհաննիսյանի վարած Վազ 2101 մակնիշի 35 ՕԼ 911 համարանիշի, Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ գուղի բնակիչ, 26-ամյա Ջիվան Մանջոյանի վարած Volkswagen մակնիշի 23 ՕՕ 896 համարանիշի և Արարատի մարզի Ջրահովիտ գյուղի բնակիչ, 22-ամյա Իշխան Աբրահամյանի վարած BMW մակնիշի 34 PՏ 559 համարանիշի ավտոմեքենաները: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով Վազ 2101-ի վարորդ Հ. Հովհաննիսյանն ու BMW-ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչ, 30-ամյա Տիգրան Գևորգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն: Վթարի վայր է ժամանել ոստիկանության Գավառի բաժնի օպերատիվ խումբը՝ Գավառի ոստիկանապետ Կարեն Նիկոլյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սերգեյ Հակոբյանի գլխավորությամբ: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարող Գավառի քննչական բաժանմունքի քննիչ Մկրտչյանի հանձարարականով ավտոմեքենաները, որից 2-ը հայտնվել էին դաշտամիջյան հատվածում, քարշակի օգնությամբ տեղափոխվել են ոստիկանության Գավառի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր