10101 դիտում
17:37 13-02-2014
Ճանապարհային ոստիկանությունը «դռիկաթափ» արեց «գոլդ» համարանիշներով Toyota Land Cruizer-ը
Երեկ՝ փետրվարի 12-ին, [b]SHAMSHYAN.com[/b]-ը [url=https://shamshyan.com/hy/article/140212180409/]ֆոտոռեպորտաժ [/url]էր ներկայացրել, թե ինչպես է Սևան-Երևան ավտոճանապարհին Toyota Land Cruizer մակնիշի 33 QQ 100 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, իրեն համարելով արտոնյալ, «դռռիկներ տալով» ճանապարհ բացում իր համար:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, լուսանկարների հրապարակումից անմիջապես հետո ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Գալստյանի հանձնարարականով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանի գլխավորությամբ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի տեսուչներ Լևոն Շամիլյանը, Ռուբեն Թումանյանը, Աշոտ Մխիթարյանը և 1-ին դասակի հրամանատար Հրանտ Գալստյանը, հետապնդելով նշված ավտոմեքենան, վարորդին իր «երկաթյա նժույգով» տեղափոխում են Աբովյանի «գաի պոստ»:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը, ով Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղի բնակիչ, 26-ամյա Ռուստամ Մովսիսյանն է, սկզբում փորձում էր ՃՈ աշխատակիցներին համոզել, թե սուտ է և իր ավտոմեքենայի վրա հատուկ գերհզոր ձայնային ազդանշաններ արձակող սարք չկա տեղադրված, սակայն այլ ելք չունենալով՝ Ռ. Մովսիսյանը 3-րդ վաշտի հրամանատար Էմիլ Մարգարյանին խոստովանում է, որ սարքն, այնուամենայնիվ, կա ու ներկայացնում այն:
Սարքավորումը ավտոմեքենայի վրայից ապամոնտաժվել է, իսկ վարորդը վարչական պատասխանատվության է ենթարկվել՝100,000 դրամ տուգանքի չափով:
Գ. Շամշյանի փոխանցմամբ՝ ՃՈ-ն շարունակելու է ուժեղացված ծառայությունը և նմանատիպ ավտոմեքենաների վարորդները, անկախ զբաղեցրած դիրքից, պաշտոնից եւ իրենց «երկաթյա նժույգներից», հանգրվանելու են ՃՈ հատուկ պահպանվող տարածքում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
Նմանատիպ նյութեր
10331 դիտում
18:48 12-02-2014
Սևան-Երևան ճանապարհին «գոլդ» համարանիշներով Toyota Land Cruizer-ի վարորդը «դռիկներով» իր ճանապարհն էր բացում
48151 դիտում
21:58 01-04-2015
«Գոլդ» տղերքի «գոլդ» համարներով «գոլդ» ավտոները գայի «գոլդ» տղերքը «գոլդաթափ» արեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ