211652_close_icon
views-count6852 դիտում article-date 15:58 13-02-2014

Վարդան Ղուկասյանը՝ իր դստերն աշխատանքից ազատելու մասին

Գյումրի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստերը` Մանյա Ղուկասյանին, ով 2012 թվականին սպանված Կարեն Եսայանի հարսնացուն էր, ազատել են աշխատանքից: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գյումրի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Ավելին` նշեց, որ իր մտերիմներին էլ ավելի վաղ են սկսել ազատել աշխատանքից: «Ով «Սվաբոդկա» թաղամասում է ապրում, բոլորին ազատում են աշխատանքից: Մանկապարտեզի վարիչներին, երաժշտական դպրոցի տնօրեններին են ազատում»,-ասաց նա: Հարցին, թե իրենց ընտանիքի դեմ ուղղված հետապնդու՞մ է դա, թե՞ որեւե բան են պատրաստվում անել, արձագանքեց. «Ես չգիտեմ, թե ում դեմ է ուղղված, բայց որ նմանատիպ բաներ են կատարվում, փաստ է: Ճիշտն ասած, ես ոչ մի բան չեմ նախապատրաստվում անել: Ես միայն ուզում եմ, որ նմանատիպ մարդիկ դարձի գան, մեղք են, Աստծուց կպատժվեն: Ուրիշ ոչ մի բան»:

Նմանատիպ նյութեր