Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը անակնկալ է պատրաստել բրիտանական կոմպոզիտորների ստեղծագործությունների սիրահարների համար
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի անսամբլային կազմը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում փետրվարի 26-ին հանդես կգա «Ճանապարհորդություն դեպի Մեծ Բրիտանիա» խորագիրը կրող համերգային ծրագրով: Այս մասին հայտնում է նվագախմբի պաշտոնական կայքը:
Համերգի շրջանակում լսարանին կներկայացվեն բրիտանացի հայտնի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Նախագիծն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության բարձր հովանու ներքո: