211652_close_icon
views-count1047 դիտում article-date 14:21 14-02-2014

Գնացել էին թմրամոլին տեսության

Փետրվարի 12-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Գյումրի քաղաքի Անտառավան 3-րդ թաղամասի 26 շենքի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Տիգրան Վ.-ին, 1992 թ. ծնված Պետրոս Գ.-ին և 1982 թ. ծնված, նախկինում դատված Սերգեյ Ս.-ին: Զննությամբ` բնակարանից թմրամիջոցներ, թմրամիջոց պատրաստելու պարագաներ և ներարկիչներ են հայտնաբերվել: Տիգրան Վ.-ն հայտնել է, որ դրանք պատկանում են իրեն, ինքը թմրամոլ է: Պետրոս Գ.-ն և Սերգեյ Ս.-ն հայտարարել են, որ իրենք թմրամոլ չեն, այդ տուն էին եկել Տիգրան Վ.-ին տեսակցելու: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր