211652_close_icon
views-count2570 դիտում article-date 19:54 14-02-2014

Հաղորդավար Համլետ Ղուշչյանի մոտ ինսուլտ է հայտնաբերվել

Հաղորդավար Համլետ Ղուշչյանը լրացուցիչ հետազոտության է ենթարկվել եւ նրա մոը ինսուլտ է հայտնաբերվել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին: Միաժամանակ ավելացրեց, որ Համլետ Ղուշչյանը տեղափոխվել է պալատ եւ նրա ինքնազգացողությունը կարելի է ասել՝ վատ չէ: Նա «Նաիրի» բժշկական կենտրոնում շարունակում է համպատասխան բուժօգնություն ստանալ: Ավելի վաղ Անատոլի Գնունին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Համլետ Ղուշչյանի առողջական վիճակը կայուն է և կյանքին վտանգ չի սպառնում: Հարցին, թե ինչ ախտանիշներով է տեղափոխվել իրենց մոտ, ասել էր. «Ինքը ունի իր քրոնիկական հիվանդությունները, շաքարային դիաբետ, առիթմիա: Իսկ մեզ մոտ երեկ ընդունվել է ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումով»: Անատոլի Գնունին նաեւ նշեց, որ դեռեւս դուրս գրման մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ դեռ 48 ժամվա ընթացքում պետք է լրացուցիչ ստուգում անցնի, որպեսզի պարզվի՝ ինսուլտի օջախը զարգացել է, թե ոչ»:

Նմանատիպ նյութեր