211652_close_icon
views-count25200 դիտում article-date 18:08 26-07-2015

Երևանում ոմն Սամսոնի պատճառով հարսը ծեր եւ ինսուլտ տարած սկեսուրի հետ հայտնվել է փողոցում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի Վարդաշեն թաղամասի Գուրգեն Մահարի փողոցի 53 տան բնակիչ Ագնեսա Գափլանյանը սկեսուրի հետ հայտնվել է փողոցում, քանի որ նրանց զրկել են սեփականությունից: Այս մասին [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ինքը՝ Ագնեսա Գափլանյանը։ Նա պատմեց, որ 1986 թվականին ամուսնացել է և ապրել ամուսնու և տեգոր ընտանիքի հետ: 2003-ին մահացել է տեգրը, իսկ 2006-ին ամուսինը: «Ես ունեմ 2 տղա նրանք տեքորս տղաների հետ այս տանից գնացին բանակ ծառայության: Ամուսնուս մահից հետո 2012թ-ին ես դիմեցի դատարան որպեսզի տան սեփականության իրավունք ձեռք բերեմ: Դատարանում մարդիկ հայտնվեցին և ասացին որ տունը իմը չէ, սակայն ես 20 տարուց ավել բնակվել եմ այս տանը, կատարել ենք կոմունալ վճարումները, հիմա փարոս եմ ստանում և մինչ օրս էլ վճարումները կատարում եմ: Աբողջ տունը եղել է իմ տեքոր անունով և շինությունն էլ նա ամուսնուս հետ միասին է կառուցել»,- մանրամասնեց Ագնեսան։ Ավելացրեց նաեւ, որ վերջին տարիներին այդ տանը ապրել են ինքն ու ինսուլտ տարած սկեսուրը՝ 76-ամյա Մարիա Համամջյանը: Այնինչ՝ նոյեմբեր ամսին հարկադիր կատարողները եկել են և ինչ-որ որոշումով երկուսին տնից դուրս հանել։ «Հետագայում պարզվեց որ տունը գնել է ոմն Սամսոն Ջառահյան, ով ոչ մի անգամ չի եկել և ներկայանում է ինչ-որ լիազորված անձի միջոցով: Հիմա մենք մնացել ենք դուրսը և ապրելու տեղ չունենք, հարևաններից բարի մարդիկ են իրենց բակը տրամադրել, որպեսզի փողոցում չգիշերենք: Այս ծեր կնոջ 2 տղաներն էլ մահացած են, և ես եմ նրան պահում: Ապրում ենք նրա թոշակի հաշվին, չենք հասցնում անգամ սնունդ գնել և խանութներից պարտքեր ենք կուտակում: Իմ տղաներն էլ քաղաքում չեն և չեն կարող ինձ օնգել: Մենք անպաշտպան ենք, էս ծեր կնոջ հետ, ով անվասայլակով է, խոսել չի կարողանում, ամբողջ օրը լացում է և իր տունն է պահանջում: Խնդրում եմ պատկան մարմիններին պաշտպանեն մեր իրավունքները և օգնեն մեզ, որ օրենքով վերադարձվի մեր տունը մեզ», -խնդրեց սկեսուրի հետ փողոցում հայտնված հարսը։ [url=https://shamshyan.com/hy/] SHAMSHYAN.com[/url]-ը պատրաստ է ներկայացնել նաեւ հակառակ կողմի տեսակետը: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+

Նմանատիպ նյութեր